Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» ընդունեց հետնապահներից ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը վերջնամասում խփեց 27-ամյա բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը։
«Ուրարտուն» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից»։ ԲԿՄԱ-ն նախավերջինն է՝ 7 միավոր։
Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 1:0
Մարկոս Ժունիոր, 76
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում