Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալն անսպասելի պարտություն է կրել Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում։ Իսպանացի թենիսիստը մրցել է աշխարհի 31-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի հետ, որն առավելության է հասել 3:6, 7:6 (7:4), 6:1 հաշվով։
Փարիզում կրած պարտությունից հետո Նադալը սոցիալական ցանցերում գրել է, որ հաջորդ անգամ Ֆրանսիայի մայրաքաղաքում կխաղա մայիսին՝ մասնակցելով «Ռոլան Գարոսին»։
Նադալը կարիերայում առաջին անգամ երկու անընդմեջ «Մասթերս» մրցաշարերում չի կարողանում հաղթահարել 1/16 եզրափակիչի արգելքը։ Անցած տարվա օգոստոսին ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում Նադալը պարտվել էր խորվաթ Բորնա Չորիչին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում