«ՌԲ Լայպցիգը» նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Խմբային փուլի վերջին տուրում գերմանական թիմը 4:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինական «Շախտյոր Դոնեցին» եւ F խմբում 12 միավորով գրավեց երկրորդ տեղը։
«Շախտյորը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։
Խմբում առաջին տեղը գրավեց Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը», որը վերջին տուրում 5:1 հաշվով հաղթեց շոտլանդական «Սելթիկին» եւ վաստակեց 13 միավոր։
Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր
F խումբ
«Շախտյոր Դոնեցկ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0:4 (տեսանյութ)
Կրիստոֆեր Նկունկու, 10, Անդրե Սիլվա, 50, Դոմինիկ Սոբոսլաի, 62, Դանի Օլմո, 68
«Ռեալ Մադրիդ» - «Սելթիկ»՝ 5:1 (տեսանյութ)
Լուկա Մոդրիչ, 6, 11մ, Ռոդրիգո, 21, 11մ, Մարկո Ասենսիո, 51, Վինիսիուս Ժունիոր, 61, Ֆեդերիկո Վալվերդե, 71 - Ժոաու Ֆելիպե, 84
Չիրացրած 11մ՝ Յոսիպ Յուրանովիչ («Սելթիկ»), 35
Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 13 միավոր, «ՌԲ Լայպցիգ»՝ 12, «Շախտյոր»՝ 6, «Սելթիկ»՝ 2։
E խումբ
«Չելսի» - «Դինամո Զագրեբ»` 00:00 (Երեւանի ժամանակ)
«Միլան» - «Զալցբուրգ»` 00:00
Մրցաշարային դրություն․ «Չելսի»՝ 10 միավոր, «Միլան»՝ 7, «Զալցբուրգ»՝ 6, «Դինամո Զագրեբ»՝ 4։
G խումբ
«Մանչեսթեր Սիթի» - «Սեւիլիա»` 00:00
«Կոպենհագեն» - «Բորուսիա Դորտմունդ»` 00:00
Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 11 միավոր, «Բորուսիա Դորտմունդ»՝ 8, «Սեւիլիա»՝ 5, «Կոպենհագեն»՝ 2։
H խումբ
«Յուվենտուս» - ՊՍԺ` 00:00
«Մաքաբի Հայֆա» - «Բենֆիկա»` 00:00
Մրցաշարային դրություն․ ՊՍԺ՝ 11 միավոր, «Բենֆիկա»՝ 11, «Յուվենտուս»՝ 3, «Մաքաբի Հայֆա»՝ 3։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում