16:53  ,  31 հոկտեմբերի, 2022

«Փյունիկը» հաղթեց «Նոային»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրի խաղում չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց «Նոային»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

73-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ վենեցուելացի հարձակվող Խոսե Կարաբալյոն։

12 խաղից հետո «Փյունիկը» 24 միավորով չորրորդն է։ «Նոան» (14 խաղ) վերջինն է՝ 5 միավոր։

Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 14-րդ տուր

«Նոա» - «Փյունիկ»՝ 0:1

Խոսե Կարաբալյո, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով