Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրի խաղում չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց «Նոային»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
73-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ վենեցուելացի հարձակվող Խոսե Կարաբալյոն։
12 խաղից հետո «Փյունիկը» 24 միավորով չորրորդն է։ «Նոան» (14 խաղ) վերջինն է՝ 5 միավոր։
Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Նոա» - «Փյունիկ»՝ 0:1
Խոսե Կարաբալյո, 73
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում