Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Լավագույն եռյակ է վերադարձել աշխարհի նախկին առաջին ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 19-րդն է։ Առաջատարը իսպանացի Կառլոս Ալկարասն է։
FedEx ATP Rankings, հոկտեմբերի 31
1 (1)․ Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6730
2 (2)․ Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 5810
3 (4)․ Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 5655
4 (3)․ Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5510
5 (5)․ Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5035
6 (6)․ Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 4360
7 (7)․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 4320
8 (9)․ Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3725
9 (8)․ Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3685
10 (11)․ Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան)՝ 3220
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում