00:59  ,  30 հոկտեմբերի, 2022

Լեւանդովսկու գոլն ավելացված ժամանակում հաղթանակ բերեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վալենսիային»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Ավելացված երրորդ րոպեին աչքի ընկավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բարսելոնան» 31 միավորով հավասարվեց առաջատար «Ռեալին», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Վալենսիան» 10-րդն է՝ 15 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 0:1 (տեսանյութ)

 Ռոբերտ Լեւանդովսկի, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով