00:33  ,  29 հոկտեմբերի, 2022

«Վերդերն» ուժեղ էր «Հերտայից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնությունում մեկնարկեց 12-րդ տուրը։ Օրվա միակ խաղում «Վերդերը» Բրեմենում ընդունեց Բեռլինի «Հերտային»։ Գերմանացի Օլե Վերների գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 85-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը։

«Վերդերը» 18 միավորով 6-րդն է, «Հերտան» 13-րդն է՝ 11 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Վերդեր» - «Հերտա»՝ 1:0 (տեսանյութ)

Նիկլաս Ֆուլկրուգ, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում