00:53  ,  28 հոկտեմբերի, 2022

«Փյունիկը» Բրատիսլավայում պարտվեց «Սլովանին»

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Բրատիսլավայում հյուրընկալվեց Սլովակիայի չեմպիոն «Սլովանին» եւ պարտվեց 1:2 հաշվով։

64-րդ րոպեին խաղի հաշիվը 11-մետրանոցից բացեց «Փյունիկի» մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը։

«Սլովանը» 84-րդ եւ 85-րդ րոպեներին երկու գոլ խփեց եւ հասավ հաղթանակի։ Աչքի ընկան վրացի պաշտպան Գուրամ Կաշիան ու վենեսուելացի հարձակվող Էրիկ Ռամիրեսը։

«Սլովանը» 8 միավորով գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող շվեյցարական «Բազելը», որը 2:2 հաշվով խաղաց Լիտվայի «Ժալգիրիսի» հետ։ «Փյունիկը» 6 միավորով երրորդ տեղում է։

Վերջին տուրում «Փյունիկը» նոյեմբերի 3-ին կընդունի «Բազելին» եւ հաղթանակի դեպքում՝ կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր։

Կոնֆերենցիաների լիգա, 5-րդ տուր, H խումբ

«Սլովան» - «Փյունիկ»՝ 2:1

Գուրամ Կաշիա, 84, Էրիկ Ռամիրես, 85 - Եվգենի Կոչուկ, 64, 11մ

«Բազել» - «Ժալգիրիս»՝ 2:2

Անդի Դիուֆ, 2, Անդի Զեքիրի, 18 - Մատիաս Օեվուսի, 43, 62

Մրցաշարային դրություն․ «Սլովան» 8, «Բազել»՝ 8 միավոր, «Փյունիկ»՝ 6, «Ժալգիրիս»՝ 5։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում