17:21  ,  20 հոկտեմբերի, 2022

ԱՄՆ-ի առաջնություն․ Սեւյանը 9-րդն է, Արոնյանը՝ 10-րդը

Շախմատի ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ֆաբիանո Կարուանան, որը 13 հնարավորից վաստակեց 8,5 միավոր։ Երկրորդ տեղը գրավեց Ռեյ Ռոբսոնը՝ 8 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց Լենիեր Դոմինգեսը՝ 7,5 միավոր։

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը 7 միավորով գրավեց 9-րդ տեղը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 10-րդն է՝ 6 միավոր։

Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը պայքարն ավարտեց 6-րդ տեղում՝ 7 միավոր։ 

Առաջնության մրցանակային հիմնադրամը 262 հազար դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում