01:03  ,  16 հոկտեմբերի, 2022

«Աթլետիկոյին» հաղթանակ բերեց Գրիզմանի գոլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Աթլետիկը» Բիլբաոյում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոենի գլխավորած թիմի գոլը 47-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի փոխանցումից հետո խփեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը։

«Աթլետիկոն» 19 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Աթլետիկը» նահանջեց չորրորդ տեղ՝ 17 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Աթլետիկ Բիլբաո» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում