16:55  ,  13 հոկտեմբերի, 2022

Հայ առագաստանավորդները 1-ական ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Սեւաստոպոլում

Հայ առագաստանավորդները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել հոկտեմբերի 1-ից 9-ը Ռուսաստանի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Սևաստոպոլյան առագաստներ» միջազգային մրցումներում:

«Օպտիմիստ» դասի աղջիկների շատ բարդ պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Նարե Սուքիասյանը, իսկ «լազեր 4,7» դասում երրորդ մրցանակի է արժանացել Միքայել Դավթյանը։ Սևաստոպոլի մրցաշարին Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Հայաստանի պատանի առագաստանավորդների երկրորդ թիմն էլ օրերս հաջող ելույթներ է ունեցել Թբիլիսիի բաց առաջնությունում:

«Օպտիմիստ» դասում առաջին տեղը գրավել և ոսկե մեդալով է պարգևատրվել Ավետիք Մաթևոսյանը, իսկ Տիգրան Գրիգորյանը նույն դասում զբաղեցրել է երրորդ տեղը:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Հայաստանի առագաստանավային սպորտի հավաքականի մարզիկները միջազգային մեծ մրցաշարի կմասնակցեն Գելենջիկում: Ներկայացուցիչներ կլինեն Ղազախստանից, Ուզբեկստանից, Բելառուսից և այլ երկրներից: Հայաստանի պատանեկան թիմը մրցաշարին կներկայանա 3 մարզիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում