Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակը տարավ աշխարհի առաջնության երկրորդ ընտրական փուլում։ Երրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց Չեխիայի թիմի եւ առավելության հասավ 4:1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը։ Աչքի ընկավ նաեւ Արթուր Մելքոնյանը։
Հայաստանի հավաքականը 9 միավորով ապահովեց առաջին տեղը երրորդ խմբում եւ դուրս եկավ եվրոպական գոտու ընտրական փուլի էլիտ ռաունդ։
Այս փուլում վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2023թ․ մարտի 3-ին՝ ընդունելով Բոսնիա-Հերցեգովինային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում