ԱԱ-2024․ Ֆուտզալի Հայաստանի թիմը երրորդ հաղթանակը տարավ եւ դուրս եկավ հաջորդ փուլ

21:04   12 հոկտեմբերի, 2022

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակը տարավ  աշխարհի առաջնության երկրորդ ընտրական փուլում։ Երրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց Չեխիայի թիմի եւ առավելության հասավ 4:1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը։ Աչքի ընկավ նաեւ Արթուր Մելքոնյանը։

Հայաստանի հավաքականը 9 միավորով ապահովեց առաջին տեղը երրորդ խմբում եւ դուրս եկավ եվրոպական գոտու ընտրական փուլի էլիտ ռաունդ։

Այս փուլում վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2023թ․ մարտի 3-ին՝ ընդունելով Բոսնիա-Հերցեգովինային։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։