19:52  ,  8 հոկտեմբերի, 2022

«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» խնդիրներ չունեցան (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Սաութհեմփթոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։

«Մանչեսթեր Սիթին» 23 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ  2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արսենալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

«Չելսին» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին» եւ չորրորդն է՝ 16 միավոր։

2 միավոր է հետ 5-րդ տեղում գտնվող «Նյուքասլը», որը 5:1 հաշվով պարտության մատնեց «Բրենթֆորդին»։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 4:0 (տեսանյութ)

Ժոաու Կանսելու, 20, Ֆիլ Ֆոդեն, 32, Ռիյադ Մահրեզ, 49, Էրլինգ Հոլանդ, 65

«Չելսի» - «Վուլվերհեմփթոն»՝ 3:0 (տեսանյութ)

Կայ Հավերց, 45+3, Կրիստիան Պուլիշիչ, 54, Արմանդո Բրոյա, 90

«Նյուքասլ» - «Բրենթֆորդ»՝ 5:1

Բրունու Գիմարայեշ, 21, 56, Ջեյքոբ Մյորֆի, 28, Միգել Ալմիրոն, 82, Էթան Փինոք, 90, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում