Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում ավստրիական «Զալցբուրգը» տանը մրցեց խորվաթական «Դինամո Զագրեբի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
E խմբում «Զալցբուրգը» 5 միավորով ընթացիկ առաջին տեղում է, «Դինամոն» երրորդն է՝ 3։
Խմբի մյուս խաղում անգլիական «Չելսին» Լոնդոնում կընդունի Իտալիայի չեմպիոն «Միլանին»։
F խմբում գերմանական «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալեց շոտլանդական «Սելթիկին» եւ պարտության մատնեց 3:1 հաշվով։
«ՌԲ Լայպցիգը» 3 միավորով երրորդն է, «Սելթիկը» վերջինն է՝ 1 միավոր։
Խմբի մյուս խաղում Մադրիդի «Ռեալը» կընդունի Դոնեցկի «Շախտյորին»։
Չեմպիոնների լիգա, երրորդ տուր
E խումբ
«Զալցբուրգ» - «Դինամո Զագրեբ»՝ 1:0 (տեսանյութ)
Նոա Օկաֆոր, 71, 11մ
«Չելսի» - «Միլան»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Մրցաշարային դրություն․ «Զալցբուրգ»՝ 5 միավոր, «Միլան» (2 խաղ)՝ 4 միավոր, «Դինամո Զագրեբ»՝ 3, «Չելսի» (2 խաղ)՝ 1։
F խումբ
«ՌԲ Լայպցիգ» - «Սելթիկ»՝ 3:1
Կրիստոֆեր Նկունկու, 27, Անդրե Սիլվա, 64, 77 - Ժոաու Ֆիլիպե, 47
«Ռեալ Մադրիդ» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 23:00
Մրցաշարային դրություն․ «Ռեալ» (2 խաղ)՝ 6 միավոր, «Շախտյոր» (2 խաղ)՝ 4, «ՌԲ Լայպցիգ»՝ 3, «Սելթիկ»՝ 1։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում