Ռուսաստանցի թեթեւքաշային Արման Ծառուկյանը խառը մենամարտեի UFC Fight Night-ի հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Դամիր Իսմագուլովը, հաղորդում է Sport-express-ը։
Ծառուկյանն իր քաշային կարգի վարկանիշային աղյուսակում այժմ 10-րդն է, Իսմագուլովը՝ 12-րդը։
Ծառուկյանը նախորդ մենամարտում հունիսի 26-ին պարտվել էր լեհ Մատեուշ Գամրոտին։ Իսմագուլովը հունիսի 18-ին հաղթել էր վրացի Գուրամ Կուտատելաձեին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում