Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն քննադատել է Թունիսի թիմին կոպիտ խաղի համար։ Փարիզում տեղի ունեցած ընկերական խաղում բրազիլացիները Թունիսի թիմին հաղթել էին 5:1 հաշվով։
«Սպասում էինք, որ կլինի համառ պայքար, բայց ես չէի կարող պատկերացնել, որ նրանք այդպես կխաղան Նեյմարի դեմ։ Կարծես՝ մրցակիցը չէր ցանկանում Նեյմարին տեսնել աշխարհի առաջնությունում։
Ընկերական խաղում պետք է լինի մրցակցային ոգի, բայց մրցակիցը շատ կոպիտ էր։ Մենք ունեինք այս հանդիպման կարիքը, այդ պատճառով էլ ստիպված եղանք ռիսկի գնալ»,- Տիտեի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայի մրցակիցները կլինեն Սերբիան, Շվեյցարիան ու Կամերունը։ Թունիսը կմրցի Ֆրանսիայի, Դանիայի եւ Ավստրալիայի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում