Իսպանական Լա Լիգան հաստատել է այս մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյի» օրն ու ժամը։
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» փոխչեմպիոն «Բարսելոնային» կընդունի հոկտեմբերի 16-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:15-ին։
Իսպանիայի առաջնության 6 տուրից հետո «Ռեալը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» երկրորդն է՝ 16 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում