Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Դուբլինում վերջին մարզումն է անցկացրել Իռլանդիայի թիմի դեմ Ազգերի լիգայի վերջին տուրի հանդիպումից առաջ։
Երեւանում Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում Իռլանդիայի թիմին պարտության էր մատնել նվազագույն հաշվով Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ։
Իռլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։
B լիգայի առաջին խմբում 5 տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է, Իռլանդիան նախավերջինն է՝ 4 միավոր։ Ոչ ոքի արդյունքի կամ պարտության դեպքում՝ Հայաստանի թիմը կնահանջի C լիգա։
Խմբի առաջատարը Շոտլանդիան է՝ 12 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Ուկրաինան ունի 10 միավոր։
Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Իռլանդիա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Կալիսիր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Սերոբ Գալստյան - «Արարատ»
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում