Ումար Կրեմլյովը կշարունակի գլխավորել Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան: Երեւանում անցկացվող IBA-ի արտահերթ կոնգրեսում մասնակից երկրների ֆեդերացիաների մեծամասնությունը դեմ քվեարկեց նոր ընտրություն անցկացնելու հարցին:
Միջազգային ֆեդերացիայի անդամ հանդիսացող 156 երկրներից քվեարկությանը մասնակցեց 146 ֆեդերացիա: Նոր ընտրություն անցկացնելուն կողմ քվեարկեց 36 երկիր, դեմ՝ 106, ձեռնպահ՝ 4:
Ումար Կրեմլյովը առաջիկա 4 տարին կգլխավորի միջազգային ֆեդերացիան:
«Շնորհակալ եմ բոլորին այս վստահության համար: Մենք ամեն ինչ կանենք, որ բռնցքամարտը մնա Օլիմպիական խաղերի ծրագրում, նաեւ ամեն ինչ կանենք, որ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները շատ բարձր մակարդակով անցկացվեն: Աշխարհում կա երկու մարզաձեւ, որոնք լցնում են մարզադահլիճներ եւ մարզադաշտեր՝ ֆուտբոլը եւ բռնցքամարտը»,- քվեարկությունից հետո շնորհակալական խոսում ասաց Ումար Կրեմլյովը:
Կոնգրեսին ներկա պատվիրակությունների ղեկավարները ծափահարություններով ընդունեցին քվեարկության արդյունքները:
Արդյունքների ամփոփումից եւ Կրեմլյովին IBA նախագահի պաշտոնում վերահաստատելուց հետո տարբեր երկրների բռնցքամարտի ֆեդերացիաների նախագահներ, ներկայացուցիչները անհատապես մոտեցան եւ շնորհավորեցին նախագահին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում