00:39  ,  23 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգա․ Ֆրանսիայի, Խորվաթիայի, Բելգիայի եւ Նիդեռլանդների հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի A լիգայում նախավերջին տուրի հանդիպումներն անցկացրին առաջին եւ չորրորդ խմբերում ընդգրկված հավաքականները։

Առաջին խմբում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն ընդունեց ավստրիացիներին։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 hաշվով հարձակվող Կիլիան Մբապեի եւ Օլիվիե Ժիրուի գոլերի շնորհիվ։

Նույն խմբում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը տանը մրցեց դանիացիների հետ եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Խորվաթիան 10 միավորով առաջատարն է, Դանիան հետ է 1 միավոր։ Ֆրանսիան նախավերջինն է՝ 5 միավոր։ Վերջին տեղում է Ավստրիան՝ 4 միավոր։ Խմբում վերջին տեղ գրաված թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա B լիգայում։

Չորրորդ խմբում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականը հյուրընկալեց Ուելսի թիմին եւ պարտության մատնեց 2:1 հաշվով։

Նիդեռլանդների հավաքականը մրցակցի խաղադաշտում հանդիպեց լեհերի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Չորրորդ խմբի առաջատարը Նիդեռլանդների թիմն է՝ 13 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող Բելգիան հետ է 3 միավոր։ Վերջին տուրում հոլանդացիները կընդունեն Բելգիային։ Առաջին տուրում Նիդեռլանդները Բելգիային հաղթել էր 4:1 հաշվով։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

A լիգա, առաջին խումբ

Ֆրանսիա - Ավստրիա՝ 2:0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 56, Օլիվիե Ժիրու, 65

Խորվաթիա - Դանիա` 2:1 (տեսանյութ)

Բորնա Սոսա, 49, Լովրո Մայեր, 79  - Կրիստիան Էրիկսեն, 77

Չորրորդ խումբ

Բելգիա - Ուելս՝ 2:1 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 11, Միշի Բատշուայի, 38  -  Կիֆեր Մուռ, 50

Լեհաստան - Նիդեռլանդներ՝ 0:2  (տեսանյութ)

Կոդի Գակպո, 13, Սթիվեն Բերգվեյն, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում