Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրպագուներին։
«Սիրելի երկրպագուներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: Այս դժվարին օրերին առավել քան կարևոր է լինել միասնական, համախմբված՝ մեկ թիմի պես:
Ես՝ որպես Հայաստանի ազգային հավաքականի ավագ, վստահեցնում եմ, որ մենք՝ ֆուտբոլիստներս, ջանք չենք խնայի և ամեն հնարավորը կանենք ձեզ մի փոքր ուրախություն պարգևելու համար»,- ասել է Վարազդատ Հարոյանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում