Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի 31-ամյա պաշտպան Էշլի Քոուլը ձմռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է, իսկ լոնդոնյան ակումբը չի շտապում երկարաձգել այն` ակնարկելով, որ Քոուլը կարող է բանակցել այլ ակումբների հետ: Արքայական ակումբն այս ամիս վնասվածքների պատճառով զրկվել է հիմնական կազմի երկու պաշտպաններից եւ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է գնել Քոուլին եւ պատրաստ է վճարել 6 միլիոն ֆունտ ստերլինգ, գրում է The Mirror-ը:
Քոուլը «Չելսիում» է 2006-ից, անցկացրել է 189 հանդիպում, խփել է 7 գնդակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում