21:03  ,  12 սեպտեմբերի, 2022

Մ-18 ԱԱ․ Մարիամ Մկրտչյանը 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ միանձնյա առաջատարն է

Ռումինիայում անցկացվող շախմատի աղջիկների մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի չեմպիոն, ազգային հավաքականի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ 7 միավորով միանձնյա առաջատարն է։

7-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց իսպանացի Մարիա Էյսագուերիին։

Մարիամ Մկրտչյանից 1 միավոր հետ է եւ միանձնյա երկրորդ տեղում է ադրբեջանցի Այան Ալահվերդիեւան։

Առաջնության ավարտին մնացել է 4 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում