Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) կմասնակցեն է սեպտեմբերի 18-25-ն անցկացվելիք Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարին, որը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։
16 մասնակիցները նախնական փուլում կանցկացնեն 15 տուր։ 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։
Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում