20:23  ,  21 հոկտեմբերի, 2012

«Կարպատներ» - «Գովերլա»` 1:1

Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրում «Կարպատներն» ընդունեց «Գովերլային»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1

45-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Միրկո Ռայչեւիչը, իսկ Ալեքսանդր Գլադկին 56-րդ րոպեին հավասարեցրեց այն:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 70-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Շախտյորը» ունի 36 միավոր եւ 12 միավորով գերազանցում է Կիեւի «Դինամոյին» ու «Դնեպրին»: «Գովերլան» զբաղեցնում է 15-րդ տեղը:

Ուկրաինայի առաջնություն. 12-րդ տուր

«Կարպատներ» - «Գովերլա»` 1:1

Ալեքսանդր Գլադկի, 56 – Միրկո Ռայչեւիչ, 45

«Վորսկլա» - «Մետալուրգ» Զ.` 5:0

Իվան Կրիվոշեյենկո, 9, Եվգենի Բուդնիկ, 55, 77, Ռոման Բեզուս, 86, Արտյոմ Գրոմով, 88

«Կրիվբաս» - «Արսենալ»` 1:1

Ալեքսեյ Անտոնով, 87 – Սաուլիուս Միկոլունաս, 90

«Չեռնոմորեց» - «Տավրիա»` 1:0

Էլիս Բակայ, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում