23:38  ,  5 սեպտեմբերի, 2022

US Open. Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Աշխարհի 11-րդ ռակետը մրցեց 9-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 6 րոպե։

Ռուբլյովի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ռաֆայել Նադալի եւ ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի դիմակայության հաղթողը։

ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 60 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում