18:33  ,  5 սեպտեմբերի, 2022

Dubai Open. Սամվել Տեր-Սահակյանը բաժանեց 7-14-րդ տեղերը

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտված շախմատի Dubai Open մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Սամվել Տեր-Սահակյանը։ Հայաստանի հավաքականի խաղացողը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ բաժանել է 7-14-րդ տեղերը։ Լրացուցիչ հաշվարկով նա գրավել է 12-րդ տեղը։

Արամ Հակոբյանը վաստակել է 6 միավոր եւ գրավել է 24-րդ տեղը։

Հայաստանի հավաքականի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը (ԱՄՆ) 30-րդն է՝ 5,5 միավոր։

Հաղթողի կոչումը նվաճել է հնդիկ Չիտամբարամ Արավինդը, որը վաստակել է 7,5 միավոր եւ միանձնյա գրավել է առաջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում