01:57  ,  30 օգոստոսի, 2022

Գրիզմանի գոլը հաղթանակ բերեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Վալենսիային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը։

«Աթլետիկոն» 6 միավորով 6-րդն է, «Վալենսիան» 14-րդն է՝ 3 միավոր։

Բիլբաոյի «Աթլետիկը» 4:0 հաշվով հաղթեց «Կադիսին» եւ 7 միավորով 5-րդն է։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Վալենսիա» - «Աթլետիկ»՝ 0:1 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 66

«Կադիս» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 0:4 (տեսանյութ)

Ինյակի Ուիլյամս, 24, Գորկա Գուրուսետա, 56, 90+3, Ալեքս Բերենգեր, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում