23:54  ,  16 օգոստոսի, 2022

ԵԱ․ Հայկ Ղահրամանյանը նոկաուտով հաղթեց թուրք մրցակցին եւ ապահովեց մեդալ

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը տպավորիչ հաղթանակ է տարել թուրք Բատու Բասի նկատմամբ։

Լինելով ավելի բարձրահասակ հայ մարզիկը շատ գրագետ է օգտագործել իր ֆիզիկական տվյալները, գրում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Առաջին ռաունդում Հայկ Ղահրամանյանը հաղթել է 4:1 հաշվով։ Երկրորդ ռաունդում նա ավելացրել է ճնշումը և հաղթել 5։0 հաշվով։ Երրորդ ռաունդում թուրք բռնցքամարտիկը նետվել է մենամարտը փրկելու, իսկ մրցավարը անհարկի նկատողություն է տվել Ղահրամանյանին։ Սակայն վայրկյաններ անց հայ բռնցքամարտիկի աջ կողային հարվածը տապալել է թուրք մրցակցին և մրցավարը հաշիվ է բացել ու դադարեցրել մենամարտը։

Մրցավարի որոշումը զայրացրել է թուրք մարզիչներին ու ֆեդերացիայի ներկայացուցիչներին, որոնք փորձել են հաշվեհարդար տեսնել մրցավարական անձնակազմից։

Կիսաեզրափակիչ դուրս գալով՝ Հայկ Ղահրամանյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում