19:28  ,  19 հոկտեմբերի, 2012

Բլոխինն ապաքինվում է

Օլեգ Բլոխինի առողջական վիճակը բարելավվում է, ասել է Կիեւի «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը:

Բլոխինի առողջական վիճակը բարելավվում է: Դեռ չգիտեմ` արդյոք նա կարող է ներկա գտնվել Մետալիստի դեմ հանդիպմանը, թե ոչ: Դա կորոշեն բժիշկները»,- Սուրկիսի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը տեղափոխվել էր հիվանդանոց հիպերտոնիկ կրիզի պատճառով:

Ավելացնենք, որ Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրի «Դինամո» - «Մետալիստ» խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում