Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Իսպանիայի թիմի հետ։
We've got Keymer-Gukesh, Sargissian-Shirov, Abdusattorov-Giri, Harikrishna-Caruana & So-Vidit in tomorrow's final round of the #ChessOlympiad — Magnus Carlsen's tournament is over! https://t.co/rpJBRjzfs8 #c24live pic.twitter.com/ycrrg9rpQw
— chess24.com (@chess24com) August 8, 2022
Արդեն ավարտվել է երկու պարտիա։ Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց Դավիդ Անտոն Գուիխարոյի, Ռոբերտ Հովհաննիսյանը (լուսանկարում)՝ Խայմե Սանտոս Լատասայի հետ։
Գաբրիել Սարգսյանը խաղում է Ալեքսեյ Շիրովի հետ եւ ունի առավելություն։ Հրանտ Մելքումյանի մրցակիցը Ֆրանսիսկո Վալիեխո Պոնսն է։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), Ադրբեջանին (3:1), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել Ուզբեկստանին (1:3):
Հայաստանն ու Ուզբեկստանը 17-ական միավորով կիսում են առաջին տեղը։ Ուզբեկստանի հավաքականը վերջին տուրում մրցում է Նիդեռլանդների հավաքականի հետ։
Իսպանիայի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Ուելսին (4:0), Բելգիային (3,5:0,5), Բրազիլիային (3:1), Հնդկաստանի երրորդ (2,5:1,5) թիմին, Եգիպտոսին (3,5:0,5), Դանիային (3:1), Չեխիային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել Կուբայի հետ (2:2), պարտվել Հնդկաստանի երկրորդ թիմին (1,5:2,5) եւ Ղազախստանին (1,5:2,5) եւ 15 միավորով բաժանում է 6-11-րդ տեղերը։
Կանանց Հայաստանի թիմը վերջին տուրում մրցում է Խորվաթիայի հավաքականի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 14 միավոր եւ բաժանում են 11-21-րդ տեղերը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում