Շախմատի Համաշխարհային օլիմպիադան 2026 թվականին կանցկացվի Ուզբեկստանում (Տաշքենդում կամ Սամարկանդում)։ Ընտրությունը կատարվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր ասամբլեայում, որն ընթանում Հնդկաստանի Չենայ քաղաքում։
Այս տարվա Համաշխարհային օլիմպիադան պետք է անցկացվեր Մոսկվայում, սակայն Ուկրաինայում ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով տեղափոխվեց Չենայ։
2024-ին Համաշխարհային օլիմպիադան անցկացվելու է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում