Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Սաութհեմփթոնին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4:1 հաշվով։
«Տոտենհեմից» աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ռայան Սեսենյոն, անգլիացի պաշտպան Էրիկ Դայերը, շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին։ Գրանցվեց նաեւ ինքնագոլ։ Սեփական դարպասը գրավեց «Սաութհեմփթոնի» պաշտպան Մոհամեդ Սալիսուն (Գանա)։
Երկրորդ տուրում «Տոտենհեմը» օգոստոսի 14-ին կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին»։
Անգլիայի առաջնություն, առաջին տուր
«Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն»՝ 4:1 (տեսանյութ)
Ռայան Սեսենյոն, 21, Էրիկ Դայեր, 31, Մոհամեդ Սալիսու 61, ինքնագոլ, Դեյան Կուլուշեւսկի, 63 - Ջեյմս Ուորդ-Պրաուս, 12
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում