14:53  ,  5 օգոստոսի, 2022

«Բարսելոնան» Պիկեին պարտք է 52 միլիոն եվրո

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» թիմի իսպանացի պաշտպան Ժերար Պիկեին պարտք է 52 միլիոն եվրո, որը ներառում է ֆուտբոլիստի երկու տարավ աշխատավարձի 70 տոկոը մինչեւ հարկերի վճարումը, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգված վճարումները, հաղորդում է Diari ARA-ն։

Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան Պիկեի հանդիպման ժամանակ հայտնել է, որ նոր խաղացողների գրանցման պատճառով ստիպված են հետաձգել վճարումները։ Պիկեն համաձայնել է աշխատավարձի կրճատման, այլապես ակումբը ստիպված կլիներ վաճառել նրա տրանսֆերը։

«Բարսելոնան» դեռ չի գրանցել թիմի նորեկներ Ֆրանկ Կեսիեին, Անդրեաս Կրիստենսենին, Ռոբերտ Լեւանդովսկուն, Ռաֆինյա Դիասին եւ Ժյուլ Կունդեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English