Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հուլիսի 28-ին կհյուրընկալվի էստոնական «Պայդեին»։
Բուքմեյքերները կանխատեսում են հիմնական ժամանակում երեւանյան թիմի հաղթանակը, որի գործակիցը 2.40 է։ «Պայդեի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3.00, ոչ ոքի արդյունքինը՝ 2.90 գործակցով։
Հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը «Արարատ-Արմենիայի» համար գնահատվում է 1.70, «Պայդեի» համար՝ 2.05 գործակցով։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:
«Պայդե» - «Արարատ-Արմենիա» զույգի հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի բելգիական «Անդերլեխտը»։ Երրորդ փուլի առաջին հանդիպումները նախատեսված են օգոստոսի 4-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում