12:24  ,  25 հուլիսի, 2022

Մոհամեդ Ալիի չեմպիոնական գոտին վաճառվել է 6,18 միլիոն դոլարով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Մոհամեդ Ալիի չեմպիոնական գոտին աճուրդում վաճառվել է 6,18 միլիոն դոլարով, հաղորդում է  France Press-ը։

Այդ գոտին ամերիկացի բռնցքամարտիկը ստացել էր 1974-ին տեղի ունեցած չեմպիոնական մենամարտում Ջորջ Ֆորմանին հաղթելու համար։

Գնորդը ամերիկյան ֆուտբոլի «Ինդիանապոլիս» ակումբի սեփականատեր Ջիմ Իսրեյն է։

Մոհամեդ Ալին մահացել է 2016-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում