19:38  ,  24 հուլիսի, 2022

Ֆրանսիայի Մեծ մրցանակը՝ Մաքս Ֆերստապենի հաղթանակով (ֆոտո, վիդեո)

Աշխարհի չեմպիոն տիտղոսը պաշտպանող հոլանդացի Մաքս Ֆերստապենի («Ռեդ Բուլ») հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի հերթական փուլը՝ Ֆրանսիայի Մեծ մրցանակը։ Երկրորդ տեղը գրավեց «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Լավագույն եռյակը եզրափակեց բրիտանացի Ջորջ Ռասելը («Մերսեդես»)։

Ֆերստապենը նաեւ ընդհանուր հաշվարկի առաջատարն է՝ 233 միավոր։

Ֆրանսիայի Մեծ մրցանակ

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 53 շրջան
  2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ +10.587
  3. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ +16.495
  4. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)՝ +17.310
  5. Կառլոս Սայնս («Ֆերարի»)՝ +28.872
  6. Ֆերնանդո Ալոնսո («Ալպին»)՝ +42.879
  7. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ +52.026
  8. Էստեբան Օկոն («Ալպին»)՝ +56.959
  9. Դանիել Ռիկարդո («Մաքլարեն»)՝ +1:00.372
  10. Լենս Ստրոլ («Աստոն Մարտին»)՝ +1:02.549

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում