Սպորտային մարմնամարզությունը համալրվեց ևս մեկ տարրով: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել էր նոր տարր, որը պաշտոնապես անվանվեց «ԴԱՎԹՅԱՆ», հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը ( հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի