00:41  ,  18 հուլիսի, 2022

FTX Road to Miami-ն՝ Լեւոն Արոնյանի հաղթանակով

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը նվաճեց արագ շախմատի FTX Road to Miami օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում նա մրցեց չինացի Յի Վեյի հետ եւ երկու սեթում էլ հասավ հաղթանակի։

Եզրափակիչի երկրորդ օրը Լեւոն Արոնյանը երեք պարտիայում տարավ երկու հաղթանակ, մեկ ոչ ոքի։

Հուլիսի 16-ին անցկացված առաջին սեթում Լեւոն Արոնյանն առավելության էր հասել 4 պարտիայում՝ 2,5:1,5: Երեք ոչ ոքիից հետո Արոնյանը չորրորդ պարտիայում հասել էր հաղթանակի։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Արոնյանը հաղթել էր լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային՝ 3:1:

Յի Վեյը 2,5:0,5 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Ռիչարդ Ռապորտին։

FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն էր, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում