00:33  ,  18 հուլիսի, 2022

Կանանց Հայաստանի Մ-16 թիմը պարտվեց եզրափակիչում

Բասկետբոլի կանանց մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականն Ալբանիայի Կորչե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչում մրցեց Կիպրոսի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 42:58 հաշվով։

Կիսաեզրափակիչում Հայաստանի թիմը 75:51 հաշվով հաղթել էր Մալթայի հավաքականին։

Քառորդ եզրափակիչում Հայաստանի թիմը 67:41 հաշվով հաղթել էր Ալբանիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում