19:02  ,  17 հուլիսի, 2022

Մ-20 ԵԱ․ Հայաստանի թիմը գրավեց 16-րդ տեղը

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:

Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 64:70 հաշվով պարտվեց Կոսովոյի հավաքականին:

18 թիմերի պայքարում Հայաստանը գրավեց 16-րդ տեղը, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ 17 միավորով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում