21:15  ,  16 հուլիսի, 2022

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսը տեղի կունենա Հայաստանում

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) առաջիկա արտահերթ կոնգրեսը տեղի կունենա Հայաստանում սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Ընդլայնված կոնգրեսն անցկացնելուն հավակնել են նաեւ Թուրքիան և Նիդերլանդները։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղթել է բացահայտ առավելությամբ՝ 17 քվեարկողներից 15։

Օլիմպիական մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կոնգրես Հայաստանը կընդունի առաջին անգամ։

Սպասվում է մոտ 200 երկրի ավելի քան 400 ներկայացուցչի մասնակցություն։ Կոնգրեսի հարցերից գլխավորը լինելու է  IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։

Միջազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունել IBA-ի նախագահի վերջերս կայացած ընտրությունը` նշելով, որ առկա են եղել խախտումներ` մինչդեռ բռնցքամարտի միջազգային կառույցը պնդում է, որ  ընտրություններն անցկացնելիս հստակ առաջնորդվել են կանոնադրությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English