Հաստատվել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղացանկը։ Առաջնությունը կմեկնարկի հուլիսի 30-ին։ Կանցկացվի 36 տուր։
Առաջին տուրում «Նոան» Արմավիրում կընդունի «Ալաշկերտին», Պրեմիեր լիգայի նորեկ «Լեռնային Արցախը» Վայքում կխաղա «Վանի» հետ։ Մյուս հանդիպումները տեղի կունենան Երեւանում։ ԲԿՄԱ-ն կընդունի Գյումրիի «Շիրակին», «Ուրարտուն»՝ «Արարատ-Արմենիային», «Փյունիկը»՝ «Արարատին»։
Առաջիկա օրերին հայտնի կդառնան նաև առաջին և երկրորդ մրցափուլերի խաղացանկի հաստատված օրերն և ժամերը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում