Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Ռումինիայում կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը «Կլուժի» դեմ։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վերջին մարզումն է անցկացրել հանդիպումից առաջ։ Տեղի է ունեցել նաեւ մարզիչի նախախաղային ասուլիսը։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գոլ չէր գրանցվել։
Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում