14:12  ,  1 հուլիսի, 2022

ՊՍԺ-ն կվաճառի աշխարհի չեմպիոնին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն որոշել է վաճառքի հանել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի տրանսֆերը, հաղորդում է Footmercato-ն։

Սա փարիզյան ակումբի նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսի որոշումն է։ ՊՍԺ-ն Կիմպեմբեի տրանսֆերից ակնկալում է 50 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Կիմպեմբերի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսն» ու Լոնդոնի «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս