Teenage kicks @carlosalcaraz, the youngest man in the draw, secures a brilliant victory against Jan-Lennard Struff#Wimbledon pic.twitter.com/Z66hBU8qVq
— Wimbledon (@Wimbledon) June 27, 2022
Աշխարհի 7-րդ ռակետ Կառլոս Ալկարասը մեկնաբանել է հաղթական մեկնարկը Ուիմբլդոնի մրցաշարում։ Իսպանացի թենիսիստն առաջին շրջանում 4:6, 7:5, 4:6, 7:6 (7։3), 6:4 հաշվով պարտության էր մատնել 155-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին։
«Շատ եմ հավանում մասնակցելը Ուիմբլդոնի մրցաշարին։ Այսպիսի ծանր խաղում հաղթելը հրաշալի է։ Որեւէ ճնշում չեմ զգում, քանի որ ինձ չեմ համարում ֆավորիտ այս մրցաշարում, բայց եթե լավ խաղամ՝ կունենամ շանսեր։ Սակայն կան շատ ավելի փորձառու խաղացողներ, որոնք ինձնից լավ են խաղում խոտածածկի վրա»,- Ալկարասի խոսքը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Երկրորդ շրջանում 19-ամյա թենիսիստի մրցակիցը կլինի հոլանդացի Տալոն Գրիկսպորը, որը մեկնարկում պարտության է մատնել իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում