Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց եւ տարավ երկրորդ հաղթանակը:
Հունիսի 25-ին NBA մարզիչ Ռեքս Կալամյանի գլխավորած Հայաստանի հավաքականը մրցեց Իրանի հավաքականի հետ եւ առաջին երկու քառորդներում պարտվելուց հետո կամային հաղթանակ տարավ 77:73 հաշվով:
Առաջին քառորդում Հայաստանի ընտանին մեծ: Մի քանի գնդակ մրցակցի զամբյուցը նետելուց հետո Հայաստանի հավաքականը զիջեց դիրքերը Իրանի հավաքականին: Կարճ ընդմիջումից հետո Հայաստանի թիմի ակտիվությունը շարունակվեց, բայց հայ բասկետբոլիստները դժվարությամբ էին չեղքում մրցակցի պաշտպանությունն ու գնդակը մրցակցի զամբյուղը նետում: Առաջին քառորդից հետո թիմերը գնացին հանգստի 23:16 հաշվով՝ Իրանի հավաքականի առավելությամբ:
Երկրորդ քառորդում Հայաստանի թիմը նույն մարտավարությամբ մեծ ակտիվությամբ սկսեց եւ միավորներով գրեթե հավասարվեց մրցակցին: Սակայն քառորդի միջնամասից հետո չկարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: 31:25 հաշվի ընթացքում մրցակցի կոպիտ խախտումից հետո մրցավարը տուգանային նշանակեց, սակայն Հայաստանի հավաքականի 34 համարի խաղացող Դավիթ Խաչատրյանը ձախողեց:
Քիչ անց Անդրե Սփայթ Մկրտչյանի գրոհը խախտումով կասեցնելու համար մրցավարը եւս մեկ տուգանային նշանակեց: Երեք փորձից հետո երեք միավոր վաստակելով՝ Անդրե Սփայթ Մկչտրյանը հավասարեցրեց խաղի հաշիվը 31:31:
Երկրորդ քառորդի վերջին վայրկյաններին Ալբերտ Թադեւոսյանի նկատմամբ Իրանի թիմի հերթական խախտման պատճառով Հայաստանի հավաքականը եւս մետ տուգանայինի հնարավորություն ստացավ, սակայն Թադեւոսյանը ձախողեց: Մրցակիցները գնացին մեծ ընդմիջման 35:32 հաշվով՝ Իրանի հավաքականի առավելությամբ:
Երրորդ ռաունդը գերլարված ստացվեց: Հայաստանի հավաքականն ավելացրեց ճնշումը՝ ստիպելով մրցակցին կոպիտ խախտումներ անել, որի արդյունքում տուգանայիններ էր վաստակում: Երրորդ ռաունդի մեկնարկից րոպեներ անց Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ եւ պահպանեց առավելությունը մինչեւ քառորդի ավարտը՝ 57:55:
Վերջին քառորդում Հայաստանի հավաքականը ոչ մի շանս չէր Իրանի թիմին՝ կասեցնելով գրոհներն եւ մրցակցի զամբյուղը գրավելով:
Հայաստանի հավաքականը մինչեւ վերջին վայրկյանը համառ պայքարում հաշվի մեջ պահպանեց առավելությունը եւ հաղթեց 77:73 հաշվով:
Հայաստան - Իրան հանդիպման վերջում Ռեքս Կալամյանը Հայաստանի հավաքականի անդամների հետ միասին ծափահարություններով շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, իսկ բասկետբոլիստներն առանձին-առանձին ձեռք մեկնեցին տրիբունաներից իրենց ողջունող երկրպագուներին:
Մարզահամերգային համալիրում էր նաեւ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը, որը ոգեւորիչ երգերով եւ վանկարկումներով ամբողջ հանդիպման ընթացքում ապահովեց տրիբունաների աջակցությունը:
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անդրե Սփայթ Մկրտչյանը՝ վաստակելով 26 միավոր: Նա նաեւ 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին եւ կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին:
Հայաստանի ազգային հավաքականը վերջին խաղում ուժերը կչափի Սիրիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին, 17:00-ին:
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում