17:38  ,  20 հունիսի, 2022

«Ինտերի» տնօրեն․ Պայմանագիր ենք կնքել Մխիթարյանի հետ

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» պայմանագիր է կնքել «Ռոմայից» հեռացած Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

«Կարող եմ հաստատել, որ պայմանագիր ենք կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ»,- «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտայի խոսքը մեջբերում է twitter.com/FabrizioRomano-ն։ Այլ մանրամասներ ակումբը պաշտոնապես դեռ չի հրապարակել։

Իտալական մամուլը գրել էր, որ «Ինտերը» երկու տարվա պայմանագիր կկնքի 33-ամյա ֆուտբոլիստի հետ եւ կվճարի տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում